Ոչխարն ասաց մի օր գայլին.
-Քեզ կլծեմ մեր հին սայլին
ու կքշեմ, այնքա՜ն, գիտե՞ս,
որ բեռի տակ շունչդ փչես:
-Համաձայն եմ,-ասաց գայլը,
գառներով ձեր բեռնի՛ր սայլը,
երբ հովիվը չլինի տանը,
դու էլ լինես սայլապանը:
Ոգևորվեց այս ոչխարը,
դե, ոչխար է, գլուխը՝ քարը.
սայլին՝ ոչխար ու տասը գառ,
ճամփա ընկան դեպի անտառ:
Առակս ի՞նչ կցուցանե՝
թող որ հունից ձեզ չհանի,
լավ կոնծել եք թե որ հանկարծ՝
մի՛ փնտրեք ձեզ համար արկած:
Վահրամ Օհանջանյան